Բուժում
Ասպիրինը քաղցկեղով հիվանդներին կփրկի մահից
Ասպիրինը զարմանալի դեղպատրաստուկ է, ընդ որում, շատ էժան և բոլորին մատչելի: Դրա տարբեր չափաքանակները կարող են մարդուն և´ բուժել, և´ մահվան պատճառ դառնալ, ընդ որում ոչ միայն մրսածությունից կամ գլխացավից:
Ասպիրինն իր ուժերի ներածին չափով ունակ է կանխարգելել ինսուլտը և ինչպես պարզվել է վերջերս, նաև քաղցկեղային ուռուցքների զարգացումը:
Ասպիրինի հրաշագործ հատկությունների հետազոտությունների շարքը, որոնք կատարվել են Օքսֆորդի համալսարանի բժիշկների կողմից, ցույց է տվել, որ թերապևտիկ, այսինքն ոչ թունավոր չափաքանակներով այս պատրաստուկն ուռուցքային հիվանդություններից մահվան ռիսկը նվազեցնում է գրեթե երեք անգամ, այն պատճառով, որ ացետիլսալիցիլաթթուն արգելակում է մետաստազների տարածումը: Բրիտանացի բժիշկները ներկայումս նշում են, որ շուտով ասպիրինի դեղատոմս դուրս կգրվի երկրի բոլոր այն բնակիչների համար, ովքեր տառապում են չարորակ նորագոյացություններից:
Հետազոտություններից մեկին մասնակցել է 200 հազար պացիենտ, ում գիտնականները հետևել են 5 տարի շարունակ: Պարզվել է, որ ասպիրինը հիվանդների տարբեր խմբերում քաղցկեղից մահացության ցուցանիշը նվազեցրել է 37%-ով:
Եվս մի փորձարկում ցույց է տվել, որ 3 տարվա ընթացքում ասպիրինի ամենօրյա ընդունումը տղամարդկանց և կանանց մոտ տարբեր հավանականությամբ (23% և 25% համապատասխանաբար) արգելակում կամ նույնիսկ դադարեցնում է ուռուցքի տարածվածությունը: Եվ, վերջապես, եթե ասպիրինն ընդունվի նաև հետագայում, այսինքն, ամեն օր, թույլատրված չափաքանակներով` 6-7 տարվա ընթացքում, ապա ուռուցքի և մետաստազների կրճատման հավանականությունը կազմում է մինչև 55%:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ացետիլսալիցիլաթթուն ցուցված է քաղցկեղի որոշ ձևերի բուժման համար, հիմնականում այն ուռուցքների, որոնք ախտահարում են աղիները, բերանի խոռոչը և կոկորդը: Սակայն, մինչ այժմ ոչ-ոք չէր պատկերացնում ասպիրինի այն հատկությունները, որոնք կարող են դիմակայել ուռուցքային բջիջներին օրգանիզմի հյուսվածքների միջոցով: Հայտնի է, որ ինսուլտի հակված մարդկանց արյունը նոսրացնելու համար ցածր չափաքանակներով ասպիրին է նշանակվում, քանի որ այս պատրաստուկն ընկճում է տրոմբոցիտների գործունեությունը: Օքսֆորդի հետազոտողները ենթադրում են, որ այդ նույն տրմոբոցիտները կարող են մասնակցություն ունենալ քաղցկեղային բջիջների արյունատար անոթներով տեղափոխման մեջ: Իսկ ասպիրինը դրան կխանգարի:
Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Ռոտվելը նախազգուշացնում է ինքնաբուժման անթույլատրելիության մասին, նշելով, որ շատ առողջ մարդիկ կսկսեն չարաշահել ասպիրինն այն հույսով, որ կպաշտպանվեն քաղցկեղից: Ինչպես վերևում նշվեց, ասպիրինը կարող է նաև«սպանել»: Այս հետաքրքիր, բայց ոչ անվտանգ պատրաստուկը կարող է ստամոքսի խոց և աղիքային արյունահոսոթյուն հրահրել, նաև երրիկամների հիվանդության պատճառ դառնալ:
Պրոֆեսորը նշում է, ովքեր վախենում են քաղցկեղից մահանալ, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնեն կենսակերպին` թողնեն ծխելը, վերացնեն ավելորդ կիլոգրամները և կրճատեն ալկոհոլային խմիչքների օգտագործումը:
Հետաքրքիր է, ասպիրինի մասին այս նորությանը ինչպես կվերաբերվեն թանկարժեք դեղեր արտադրող կազմակերպությունները, չէր որ այդ պատրաստուկների համար ուռուցքաբանական հիվանդները ստիպված են լինում վճարել գրեթե մի ամբողջ կարողություն:
10.05.2012 Կարդացեք նաև
Ստամոքս-աղիքային համակարգի (ՍԱՀ) վերին հատվածների որոշ հիվանդություններ առաջացնում են տարեր հատվածների լուսանցքի նեղացում, կամ լրիվ անանցանելիություն, որը սննդի ընդունումը և մարսումը դարձնում են անհնար...
24.09.2021
Հեմանգիոման անոթային ծագման բնածին բարորակ ուռուցք է, որը հանդիպում է նորածին երեխաների 10-12 տոկոսի մոտ: Այն կարող է մեծանալ, աճել, տարածվել, բայց բարեբախտաբար չարորակացում գործնականում չի լինում: Իհարկե սա չի նշանակում...
12.09.2019
Այսօր բջջային թերապիան նոր, արդեն ձևավորված բժշկական ուղղություն, որի հիմքում մարդկային օրգանիզմի ցողունային բջիջների վերականգնվելու հատկության կիրառումն է...
11.12.2018
Ցողունային բջիջների, դրանց պրակտիկ կիրառման, առանձնահատկությունների և բանկի առաջարկների մասին զրուցեցինք Բիոսթեմ ընկերության տնօրեն...
22.02.2018
Ռեֆլեքսոթերապիան (ակուպունկտուրա) արևելյան բժշկության հնագույն մեթոդներից է, որի հիմքում ընկած է մարդու մարմնի կառուցվածքի, տեղային նյարդային կենտրոնների տեղաբաշխման իմացությունը: Այն ունի մի շարք այլ...
07.03.2015
Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում տեսողության շտկումը բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով, որը կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն է...
10.02.2015
Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթները մարդու աչքին անհասանելի արևային ճառագայթների սպեկտորի մասն են: Երկարալիքային ինֆրակարմիր ճառագայթներ համարվում են 4-ից մինչև 400 մկմ երկարությամբ ալիքները...
17.07.2014
Փորձագետները կարծում են, որ կրիոթերապիան՝ սառեցմամբ բուժումը, շագանակագեղձի քաղցկեղի որոշ դեպքերում կարող է քաղցկեղային բջիջների ոչնչացման բավականին արդյունավետ միջոց հանդիսանալ...
22.04.2014
2000-ականնների կեսերին ամենաթեժ քննարկվող բժշկական թեմաներից էին հետազոտությունները ցողունային բջիջների շրջանում: Այսօր ցողունային բջիջներից արդեն ավելի քիչ են խոսում, սակայն հետազոտությունները շարունակվում են...
09.04.2014
Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնն ունի տեսողության լազերային շտկման 8-ամյա փորձ: 2005 թ.-ից ի վեր մեր կենտրոնում իրագործվել են ավելի քան 4800 լազերային վիրահատություններ...
14.03.2014
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYFonBB5' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ